Գլխի վնասվածքի ռիսկը կանխելուն կամ նվազագույնի հասցնելուն կարող են օգնել հետևյալ խորհուրդները:
- Սպորտի և այլ ժամանցի ժամանակ պաշտպանիչ հանդերձանք կրելը. երբ զբաղվում եք որևէ մարզաձևով, ֆիզիկական վարժանքներով և պարապմունքներով կամ ժամանացային որևէ այլ ակտիվությամբ, օրինակ՝ հեծանիվ եք վարում, կրեք պաշտպանիչ հանդերձանք և համոզվեք, որ այն ճիշտ եք ամրացրել:
- Կապեք ձեր ամրագոտին. ամրագոտին կապելը կարող է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ կանխել լուրջ վնասվածքները, ներառյալ գլխի վնասվածքը: Սա վերաբերվում է ոչ միայն վարորդին, այլև բոլոր ուղևորներին:
- Դարձրեք ձեր տունը անվտանգ. պահպանեք ձեր տունը լավ լուսավորված և ձեր հատակները զերծ պահեք այն ամենից, ինչի պատճառով կարող եք սայթաքել և վայր ընկնել: Տան մեջ կամ մոտակայքում ընկնելը գլխի վնասվածքի հիմնական պատճառն է:
- Պաշտպանեք ձեր երեխաներին. ձեր երեխաների գլխի վնասվածքների վտանգը նվազեցնելու համար փակեք աստիճանները և տեղադրեք պատուհանների պաշտպանիչներ:
- Ապահովեք ձեր տան տարեց անդամների անվտանգ տեղաշարժմանը նպաստող միջոցները. օրինակներից են օժանդակող բռնիչները, ցածր, հարթ և ամուր ներբանով կոշիկները, հատակը չոր պահելը, աստիճանավանդակները և այլն:
- Կանոնավոր վարժանքներ արեք. ֆիզիկական վարժանքներն օգնում են ձեր ոտքերի մկանների ամրապնդմանը և հավասարակշռության բարելավմանը։
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024