Առողջական խնդիրներ
Ուղեղի ցնցում

1 րոպե
Ուղեղի ցնցումը գլխուղեղի տրավմատիկ վնասվածքն է, որն ազդում է վերջինիս գործունեության վրա։
Այդ ազդեցությունը սովորաբար ժամանակավոր է, բայց կարող է առաջացնել գլխացավ և ուշադրության կենտրոնացման, հավասարակշռության և կորդինացիայի հետ կապված խնդիրներ։ Որոշ ախտանշաններ կարող են ի հայտ գալ անմիջապես, մյուսները՝ վնասվածքից օրեր անց։
Ուղեղի ցնցումը սովորաբար պատճառվում է գլխին հարված ստանալուց։ Գլխի և մարմնի վերին շրջանի բռնի թափահարումը նույնպես կարող է առաջացնել ուղեղի ցնցում։ Ուղեղի ցնցումը գանգուղեղային տրավմայի ամենատարածված ձևն է։
Հազադեպ, ուղեղի ցնցումը կարող է առաջացնել գիտակցության կորուստ։ Հնարավոր է նաև, որ դուք ունենաք ցնցում, սակայն չիմանաք այդ մասին։
Ուղեղի ցնցումներն ավելի հաճախ են տեղի ունենում վայր ընկնելուց և կոնտակտային մարզական խաղերի ժամանակ, օրինակ՝ ֆուտբոլ, ռեգբի կամ բռնցքամարտ։ Ռիսկի գործոններից է թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործումը:
Ելքը սովորաբար բարենպաստ է և մարդկանց մեծ մասը սովորաբար ցնցումից հետո լիարժեք վերականգնվում է։
Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2019 վերանայվել է՝ 04-05-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: