Կոնյուկտիվիտն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և իր բնույթով լինում է վարակիչ, ուստի հատկապես այս տարիքում շատ կարևոր է հիվանդության կանխարգելումը:
Կոնյուկտիվիտի տարածման կանխարգելումը
Կիրառեք լավ հիգիենա՝ կոնյուկտիվիտի տարածումը վերահսկելու համար: Օրինակ՝
- ձեռքերով մի՛ դիպչեք ձեր աչքերին
- հաճախակի լվացեք ձեր ձեռքերը
- ամեն օր օգտագործեք մաքուր սրբիչ և անձեռոցիկ
- ձեր սրբիչներով կամ անձեռոցիկներով օգտվեք միայն դուք
- հաճախակի փոխեք ձեր բարձի երեսները
- դեն նետեք աչքերի հին կոսմետիկ նյութերն ու պարագաները, օրինակ՝ կոպաներկը
- խուսափեք աչքի կոսմետիկայի կամ աչքերի խնամքի անձնական պարագաների համատեղ օգտագործումից:
Հիշեք, որ կոնյուկտիվինտ ավելի վարակիչ չէ, քան սովորական մրսածությունը: Ուստի, կարելի է վերադառնալ աշխատանքի, դպրոց կամ երեխայի խնամքի կենտրոն, եթե ի վիճակի եք պահպանել լավ հիգիենա և խուսափել սերտ շփումից: Այնուամենայնիվ, եթե աշխատանքը, դպրոցը կամ երեխայի խնամքը ենթադրում է սերտ շփում ուրիշների հետ, լավագույն տարբերակը կարող է լինել տանը մնալը, քանի դեռ դուք կամ ձեր երեխայի ախտանիշները չեն վերացել:
Կոնյուկտիվիտի կանխարգելումը նորածինների մոտ
Նորածինների աչքերը խոցելի են մոտ ծննդաբերական ուղիում առկա բակտերիաների նկատմամբ: Այս բակտերիաները հաճախ մոր մոտ ոչ մի ախտանիշ չեն առաջացնում: Որոշ դեպքերում դրանք կարող են նորածինների մոտ առաջացնել կոնյուկտիվիտի ծանր ձև, որը հայտնի է որպես նորածնային օֆթալմիա: Նորածնային օֆթալմիաորը անհապաղ բուժման կարիք ունի՝ երեխայի տեսողությունը պահպանելու համար: Այդ իսկ պատճառով ծնվելուց անմիջապես հետո յուրաքանչյուր նորածնի աչքերն օծում են հակաբիոտիկային քսուքով, որն օգնում է աչքի վարակի կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024