Շատ դեպքերում, ձեր բժիշկը կարող է ախտորոշել կոնյուկտիվիտը՝ հարցնելով ձեր վերջին հիվանդության պատմության (անամնեզ) և ախտանիշների մասին, ինչպես նաև զննելով ձեր աչքերը:
Հազվադեպ, ձեր բժիշկը կարող է լաբորատոր անալիզի համար վերցնել ձեր աչքից արտահոսող հեղուկի նմուշ, որը կոչվում է ցանքս: Ցանքսը կարող է անհրաժեշտ լինել, եթե ձեր ախտանիշները ծանր են կամ եթե ձեր բժիշկը կասկածում է բարձր ռիսկային պատճառի մասին, ինչպիսին է՝
- օտար մարմին ձեր աչքի մեջ
- լուրջ բակտերիալ վարակ
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024