Կոնյուկտիվիտի բուժումը սովորաբար ուղղված է ախտանշանների թեթևացմանը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- օգտագործել արհեստական արցունքներ
- մաքրել կոպերը թաց շորով
- օրական մի քանի անգամ փակ աչեքրին դնել սառը կամ տաք թրջոցներ:
Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, բժիշկը ձեզ խորհուրդ կտա խուսափել դրանցից մինչև բուժման ավարտը: Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա նաև դեն նետել փափուկ լինզաները, որոնք արդեն կրել եք:
Ախտահանեք կոշտ լինզաները գիշերվա ընթացքում, նախքան առավոտյան դրանք նորից օգտագործելը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք դուք պետք է դեն նետեք և փոխեք ձեր կոնտակտային լինզաների պարագաները, օրինակ՝ ոսպնյակի պատյանը, որն օգտագործվել է հիվանդությունից առաջ կամ ընթացքում: Փոխարինեք նաև աչքերի դիմահարդարման նյութերը և միջոցները, որն օգտագործվել է ձեր հիվանդությունից առաջ:
Շատ դեպքերում աչքի հակաբիոտիկային կաթիլների կարիք չեք ունենա: Կոնյուկտիվիտը սովորաբար վիրուսային է, ուստի հակաբիոտիկները չեն օգնի: Հակաբիոտիկները կարող են նույնիսկ վնաս պատճառել՝ հետագայում նվազեցնելով դրանց արդյունավետությունը կամ առաջացնելով դեղամիջոցի ռեակցիա: Փոխարենը, վիրուսին ժամանակ է պետք իր ընթացքն անցնելու համար: Սա սովորաբար տևում է մոտ 2-ից 3 շաբաթ:
Վիրուսային կոնյուկտիվիտը հաճախ սկսվում է մի աչքով, այնուհետև մի քանի օրվա ընթացքում վարակում է մյուս աչքը: Ձեր ախտանշանները սովորաբար աստիճանաբար ինքնուրույն վերանում են:
Հակավիրուսային դեղամիջոցները կարող են տարբերակ լինել, եթե ձեր վիրուսային կոնյուկտիվիտը պայմանավորված է հասարակ հերպեսի վիրուսով:
Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժումը
Եթե գրգռվածությունն ալերգիկ կոնյուկտիվիտ է, ձեր բժիշկը կարող է ալերգիա ունեցող մարդկանց համար նշանակել տարբեր տեսակի աչքի կաթիլներից մեկնումեկը: Դրանք կարող են ներառել դեղամիջոցներ, որոնք օգնում են ալերգիկ ռեակցիաների վերահսկմանը, ինչպիսիք են հակահիստամինները և պարարտ բջիջների կայունացուցիչները: Կամ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ, որոնք կօգնեն վերահսկելու բորբոքումը, ինչպիսիք են դեկոնգեստանտները, ստերոիդները և հակաբորբոքային կաթիլները: Հարցրեք ձեր բժշկին ձեզ համար լավագույն տարբերակի մասին:
Դուք կարող եք նվազեցնել ալերգիկ կոնյուկտիվիտի ախտանիշների սրությունը՝ խուսափելով ձեր ալերգիայի պատճառներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024