Փորկապություն. պատճառներ
12-05-2021
2 րոպե

Փորկապությունն առավել հաճախ առաջացնում է, երբ աղիներով կղանքային զանգվածները տեղաշարժվում են խիստ դանդաղած կամ չեն կարողանում արդյունավետ կերպով ուղիղ աղիքով հեռանալ, որի պատճառով կղանքը չորանում և խիստ պնդանում է:
Քրոնիկ փորկապությունն ունի բազմաթիվ տարբեր պատճառներ: Բժիշկները տարբերում են փորկապության հետևյալ երկու տեսակի պատճառներ՝
- առաջնային (ֆունկցիոնալ), երբ առողջական վիճակը կամ դեղորայքի կողմնակի ազդեցությունները փորկապության առաջացման համար որևէ կապ չունի (փորկապության ամենատարածված տեսակն է)
- երկրորդային, երբ փորկապությունը մեկ այլ հիվանդության կամ վիճակի ախտանիշներից մեկն է:
Հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի խցանում
Հաստ կամ ուղիղ աղիքների արգելափակումը կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել կղանքային զանգվածքների տեղափոխումը: Պատճառներից են՝
- հետանցքը շրջապատող մաշկի փոքր պատռվածքներ (հետանցքի ճաք)
- աղիքային անանցանելիություն (աղիների խցանում)
- հաստ աղիքի քաղցկեղ
- հաստ աղիքի նեղացում (կպումներ)
- որովայնի խոռոչի այլ քաղցկեղներ, որոնց սեղմում են հաստ աղիքը
- ուղիղ աղիքի քաղցկեղ
- ուղիղ աղիքի արտափքում դեպի հեշտոցի պատը (ռեկտոցելե):
Հաստ և ուղիղ աղիքի նյարդերի հետ կապված խնդիրներ
Նյարդաբանական խնդիրները կարող են ազդել այն նյարդերի վրա, որոնք ապահովում են հաստ և ուղիղ աղիքի գալարակծկանքները և կղանքային զանգվածքների տեղափոխումը: Պատճառներից են՝
- մարմնական գործառույթները հսկող նյարդերի վնասում (ավտոնոմ նեյրոպաթիա)
- ցրված սկլերոզ
- Պարկինսոնի հիվանդություն
- ողնուղեղի վնասվածք
- ինսուլտ:
Կղազատման մեջ ներառված մկանների խնդիրներ
Կղազատման գործառությում մասնակցող կոնքի հատակի մկանների հետ կապված խնդիրները կարող են առաջացնել քրոնիկ փորկապություն: Պատճառներից են՝
- կոնքի հատակի մկանները թուլացնելու անկարողություն (անիսմուս)
- կոնքի հատակի մկանների սինխրոն թուլացման և կծկման կորդինացիայի խանգարումներ (դիսսիներգիզմ)
- թուլացած կոնքի հատակի մկաններ
Հորմոնների վրա ազդող հիվանդություններ կամ վիճակներ
Հորմոններն օգնում են օրգանիզմում հեղուկների հավասարակշռության պահպանմանը: Այն հիվանդությունները կամ առողջական վիճակները, որոնք խախտում են այս հավասարակշռությունը, կարող են բերել փորկապության: Պատճառներից են՝
- դիաբետ
- գերակտիվ հարվահանաձև գեղձեր (հիպերպարաթիրեոիդիզմ)
- հղիություն
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
Ռիսկի գործոններ
Քրոնիկ փորկապության ռիսկը բարձրացնող գործոններից են՝
- մեծ տարիք
- իգական սեռ
- անբավարար քանակով հեղուկների ընդունում և ջրազրկում
- բջջանյութի ցածր քանակներով սննդակարգ և սննդակարգի այլ խախտումներ
- անբավարար ֆիզիկական ակտիվություն (նստակյաց ապրելակերպ)
- որոշ դեղամիջոցների ընդունում՝ քնաբերներ, օփիոիդային ցավազրկողներ, հակադեպրեսանտներ, արյան ճնշումը նվազեցնող դեղեր, սպազմոլիտիկներ, հակահիստամինայիններ, կալցիումի և երկաթի հավելումներ և այլն
- հոգեկան հիվանդության առկայություն կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ, օրինակ՝ դեպրեսիա կամ սնման խանգարում, վախ ցավից և հանրային զուգարաններից, ալարկոտություն և այլն:
Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021