Փորկապություն
13-04-2018
2 րոպե

Փորկապությունը կարող է լինել տանջալի, երբեմն՝ ցավոտ, սակայն նաև կարող է հեշտությամբ բուժել միայն ապրելակերպը փոփոխելով։
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում փորկապությունը կարող է հանդես գալ որպես լուրջ հիվանդության ախտանիշ։ Նման դեպքերում բժշկին դիմելը թիվ մեկ քայլն է։
Քրոնիկ փորկապությունը աղիների հազվադեպ գալարակծկանքներն են կամ դժվարացած կղազատումը, որը շարունակվում է մի քանի շաբաթ կամ ավելի երկար:
Փորկապությունն ընդհանուր առմամբ նկարագրվում է որպես շաբաթվա ընթացքում ավելի պակաս քան 3 անգամյա կղազատում:
Պատահական փորկապությունը խիստ տարածված է, սակայն որոշ մարդկանց մոտ քրոնիկ փորկապությունը կարող է ազդել օրվա գործերի վրա և կղազատումը դարձնել խիստ անհարմարավետ:
Քրոնիկ փորկապության բուժումը մասամբ կախված է պատճառից: Սակայն որոշ դեպքերում որևէ պատճառ չի հաջողվում գտնել:
Նշանակություն ունի՞, թե ինչքան հաճախ են աղիները «գործում»
Ոչ։ Կղազատման («աղիները գործելու») հաճախականությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է՝ սկսած օրը 3 անգամից մինչև 3 օրը մեկ 1 անգամ։ Ուստի, եթե կան օրեր, երբ ձեր աղիները չեն գործել, դեռ չի կարելի դիտարկել որպես առողջական խնդրի առկայություն։
Փորկապության մասին խոսք է գնում այն դեպքերում, երբ ունեք աղիների գործելու հետ դժվարություններ կամ աղիները չեն գործում սովորական հաճախականությամբ։ Նաև կարող են լինել նաև հետևյալ իրավիճակները՝
- կղանքը խիստ պնդացած է
- աղիները գործելիս կղազատվում է միայն փոքր քանակով կղանք
- աղիները գործելուց հետո մնում է դրանց ոչ լիարժեք դատարկված լինելու զգացում։
Փորկապությունը սովորաբար բերում է անհարմարավետության զգացում, ուստի ճիշտ կլինի նախ գտնել խնդրի պատճառը։
Հոդվածը վերանայվել է՝ 21-05-2021