Հետանցքի երակների այտուցվածություն (թութք). դժվարացած կղազատմանն ուղեկցող նքոցները կարող են առաջացնել հետանցքի երակների այտուց:
Հետանցքի մաշկի պատռում (հետանցքի ճաք). մեծ քանակով կամ կարծրացած կղանքի հեռացումը կարող է առաջացնել հետանցքի պատռվածքներ:
Կոպրոսթազ (կղանքային կանգ). քրոնիկ փորկապությունը կարող է առաջացնել պնդացած կղանքի կուտակում աղիներում, դրանց հետագա կարծրացում (կղանքային քարեր) և աղիների խցանում, երբ բարակ աղու ջրիկ պարունակությունը կուտակվում է հաստ աղում՝ հանդիպելով կարծրացած կղանքային զանգվածների:
Հետանցքից արտանկվող աղիներ (ռեկտալ պրոլապս). դժվարացած աղիքային գործունեությունը կարող է առաջացնել հետանցքից ուղիղ աղիքի փոքր հատվածի անտանկում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։