Փորկապությունը տնային պայմաններում մեղմացնելու համար կարող եք ձեռնարկել որոշ միջացառումներ:
- Ավելացրեք բջջանքի ընդունումը. սննդակարգում բջջանքով հարուստ սննդատեսակների ավելացումը մեծացնում է սննդախույսի ծավալը և հեշտացնում աղիներով տեղաշարժումն ու կղազատումը: Դանդաղորեն ամեն օր ավելացրեք թարմ մրգերի և բանջարեղենների չափաբաժինը: Ընտրեք ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հացամթերքներ և փաթիլներ: Ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1000 կալորիա սննդում ներառել 14 գրամ բջջանք: Նկատի ունեցեք, որ բջջանքի կտրուկ ավելացումը կարող է առաջացնել աղիների փքվածություն (փորափքանք) և ավելցուկային աղիքային գազեր:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը. ֆիզիկական ակտիվությունն օգնում է աղիների մկանների ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությանը: Փորձեք ֆիզիկապես ակտիվ լինել շաբաթվա օրերի մեծ մասը: Եթե երբևէ ֆիզիկական վարժանքներ չեք արել, նախ զրուցեք բժշկի հետ և ընտրեք, թե ինչպես սկսել և ինչ չափի ծանրաբեռնվածության հասնել:
- Մի՛ անտեսեք զուգարանից օգտվելու ցանկությունը. խուսափեք շտապողականությունից և զուգարանից օգտվելուն տրամադրեք բավարար ժամանակ, մինչև ձեր աղիների լիարժեք դատարկվելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024