Փորկապություն. կանխարգելում
10-05-2021
1 րոպե

Փորկապության կանխարգելման համար կարող եք ձեռնարկել որոշ միջացառումներ:
Ստորև ներկայացվում են մի շարք քայլեր, որոնք կարող են օգնել քրոնիկ փորկապությունից խուսափելուն:
- Սննդակարգում ներառե՛ք բջջանքով հարուստ սննդամթերքների մեծ քանակներ, ներառյալ՝ ոլոռազգիներ, բանջարեղեններ, մրգեր, ամբողջահատիկավոր փաթիլներ և նմանատիպ այլ սննդատեսակներ:
- Սահմանափակե՛ք մշակված սննդամթերքների (կարող են պարունակել քիչ քանակով բջջանք), կաթնամթերքների և մսամթերքների օգտագործումը:
- Առատորեն խմե՛ք հեղուկներ:
- Եղե՛ք հնարավորինս ֆիզիկապես ակտիվ և փորձեք ֆիզիկական վարժանքները դարձնել կանոնավոր:
- Փորձեք կառավարել սթրեսը:
- Մի՛ անտեսեք կղազատման կտրուկ կարիքը:
- Փորձե՛ք ստեղծել աղիների գործունեության կանոնավոր օրակարգ, հատկապես մեծ ճաշեր ընդունելուց հետո:
- Համոզվեք, որ աստիճանաբար պինդ սննդամթերքների անցնող ձեր մանկահասակ երեխան սննդով ստանում է բավարար քանակի բջջանք:
Եթե այս քայլերն օգուտ չեն տալիս, դիմեք ձեր բժշկին։ Նա կարող է ավելացնել այլ միջոցներ և գուցե նշանակի որոշ լուծողական դեղեր։
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021