Փորկապություն. ախտանիշներ
10-05-2021
1 րոպե

Փորկապությունը կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումն է կամ որ նորմալ հազվադեպացումը:
Քրոնիկ փորկապության ախտանիշները կարող են ներառել՝
- շաբաթվա ընթացում ավելի պակաս քանակով կղանքային արտաթորանք (սովորաբար շաբաթը 3 անգամից քիչ կղազատում)
- չոր, պնդացած կամ դժվար կղազատում
- կղազատելիս աղիների գործունեության դժվարացում, լարվածության և մեծ ջանքեր
- այնպիսի զգացողություն, որ ուղիղ աղիքում կա որևէ խոչընդոտ, որը թույլ չի տալիս, որ աղիները նորմալ գործել
- չավարտված (ոչ լրիվ) կղազատման զգացողություն, երբ զուգարանից օգվելուց հետո առկա է այնպիսի զգացողություն, որ ի վիճակի չեք լիարժեքորեն դատարկել ուղիղ աղիքում կուտակված կղանքը
- ուղիղ աղիքը դատարկելու օգնության կարիք, օրինակ՝ ձեռքերով որովայնի պատը սեղմում կամ մատներով կարծրացած կղանքային զանգվածն ուղիղ աղիքից պոկում
- որովայնի փքվածության զգացողություն (փորափքանք) կամ ցավեր:
Փորկապությունը կարող է համարվել քրոնիկ, եթե նշում եք այս ախտանիշներից երկուսը կամ ավելի շատ վերջին 3 ամսվա ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե նշաում եք աղիների գործունեության սովորույթի անբացատրելի կամ կայուն փոփոխություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021