Գրադարան

Հազ․ պատճառներ

Հազ․ պատճառներ

Time Read 2 րոպե

Հազվադեպ առաջացող հազը նորմալ երևույթ է, սակայն կայուն կամ երկարատև հազը կարող է վկայել առողջական որևէ խնդրի առկայության մասին:

Հազը համարվում է սուր, եթե տևում է 3 շաբաթից պակաս: Քրոնիկ հազը տևում է ավելի քան 8 շաբաթ, իսկ երեխաների դեպքում՝ 4 շաբաթ կամ ավելի երկար:

Սուր հազի տարածված պատճառները

  • մրսածություն
  • գրիպ (ինֆլուենցա)
  • որևէ գրգռիչի ներշնչում (ծուխ, փոշի, քիմիական նյութեր կամ օտար մարմին)
  • թոքաբորբ (պնևմոնիա)
  • սուր բրոնխիտ
  • կապույտ հազ
  • սուր ալերգիկ ռեակցիա:

Քրոնիկ հազի տարածված պատճառները

  • ալերգիկ վիճակներ
  • ասթմա, որն ավելի տարածված է երեխաների շրջանում
  • քրոնիկ բրոնխիտ
  • գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
  • հետքթային հոսք
  • ծխելը:

Այլ պատճառներ

  • սինուսիտ (քթի և հարքթային ծոցերի վարակ)
  • բրոնխոէկտազ՝ թոքերի քրոնիկ հիվանդության, երբ ախտաբանական լայնացած բրոնխները խցանվում են լորձային արտադրությամբ
  • բրոնխիոլիտ, որը տարածված է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում և ընթանում է մանր բրոնխների բորբոքային այտուցով
  • շնչահեղձություն
  • COVID-19
  • կրուպ, հատկապես մանկահասակ երեխաների շրջանում
  • կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ)
  • էմֆիզեմա
  • սրտային անբավարարություն
  • լարինգիտ՝ կոկորդի լորձաթաղանթի բորբոքում և կոկորդի այլ հիվանդություններ
  • թոքի քաղցկեղ
  • անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (ԱՓՖ ինհիբիտորներ)
  • նեյրոմկանային հիվանդություններ, որոնք թուլացնում են վերին շնչուղիների և կլման մկանների համակարգումը
  • թոքային էմբոլիա՝ թոքային զարկերակում արյան մակարդուկ
  • շնչառական սինցիտիալ վիրուս, հատկապես մանկահասակ երեխաների շրջանում
  • սարկոիդոզ՝ օրգանիզմում բորբոքային բջիջների կուտակում
  • տուբերկուլոզ:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով