Գրադարան
Հազ․ ախտորոշում

1 րոպե
Հազի պատճառն ախտորոշելիս ձեր բժիշկը կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը, կզննի (նաև՝ ստետոսկոպով կլսի ձեր թոքերը) և անհրաժեշտության դեպքում կառաջարկի որոշ հետազոտություններ, օրինակ՝ կրծքավանդակի ռենտգեն կամ թոքերի գործունեության թեստ:
Բժիշկը նաև կստուգի ձեր կենսական ցուցանիշները, օրինակ՝ կչափի ձեր մարմնի ջերմաստիճանը և մեկ րոպեում շնչառական շարժումների թիվը:
Բժիշկը նաև հարցեր կտա, որ պարզի, թե հազի ինչ տեսակ ունեք և ինչ հավանական պատճառ կարող եք ունենալ, օրինակ՝
- արդյոք ներկայում կամ նախկինում օգտագործել եք ծխախոտ
- ինչպիսի մասնագիտություն և աշխատանք ունեք կամ ունեցել եք անցյալում
- ինչքան ժամանակ է, որ ունեք հազ և ինչպես է փոփոխվել հազի բնույթը
- ինչքանով է բավարարում շնչառությունը հանգիստ պայմաններում կամ ծանր ֆիզիկական գործ կատարելիս
- արդյոք հազն ընդհատում է քունը
- արդյոք հազն ուղեկցվում է խորխարտադրությամբ, և, եթե այո, ապա ինչ բնույթի խորխ է արտազատվում հազալիս
- արդյոք ընդունում եք որևէ դեղամիջոց
- արդյոք ունեք բերանում տհաճ համի զգացողություն կամ տհաճ շնչառություն
- արդյոք ունեք ցավեր, հատկապես դեմքի շրջանում
- արդյոք առանց փորձելու սկսել եք քաշ կորցնել:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: