Հազ․ ախտանիշներ
28-06-2021
1 րոպե

Հազը կարող է լինել սուր կամ քրոնիկ:
Սուր հազը սկսվում է հանկարծակի և սովորաբար տևում մինչև 3 շաբաթ: Հազի այս տեսակը հաճախ ուղեկցում է ընդհանուր մրսածությանը, գրիպին կամ սուր բրոնխիտին:
Քրոնիկ հազը շարունակվում է ավելի քան 8 շաբաթ (կամ երեխաների մոտ ավելի քան 4 շաբաթ): Այն կարող է արթնացնել գիշերները, երբ քնած եք և բերել հոգնածության ու ցերեկային քնկոտության:
Քրոնիկ հազը նաև կարող է ուղեկցվել այլ գանգատներով և ախտանիշներով, որոնցից են՝
- քթից արտադրություն կամ քթային կանգ
- ըմպանի ետևում հեղուկի հոսքի զգացողություն (հետքթային հոսք)
- կոկորդի հաճախակի մաքրում և ըմպանացավ
- ձայնի խզում կամ խռպոտություն
- խզզոցներ և շնչարգելություն
- այրոցք (изжога) կամ բերանում թթվահամ
- հազվադեպ, արյունային հազ:
Ե՞րբ դիմել բժշկին
Հազը կարող է լինել անվտանգ կամ վկայել որևէ լուրջ հիվանդության առկայության մասին: Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե հազը սկսել է դառնալ անհանգստացնող, խանգարում է քունը կամ բերում այլ խնդիրների: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե հազն առաջացնում է սուր շնչարգելություն, ուշագնացություն և այլ սուր խնդիրներ:
Հոդվածը վերանայվել է՝ 28-06-2021