Skip to content
Հազ․ բարդություններ
29-06-2021
1 րոպե

Հազերի մեծ մասը լուրջ վիճակ չէ և ինքնուրույն կամ պատճառը բուժելուց հետո անհետանում է:
Զանգեք բժշկին, եթե մի քանի շաբաթվա ընթացքում հազը չի վերանում կամ ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝
- կանաչավունից մինչև դեղնավուն խիտ խորխով հազ
- խզզոցներ
- բարձր ջերմություն
- շնչարգելություն և հևոց
- գիտակցության կորուստ
- ոտնաթաթերի այտուց կամ քաշի կորուստ:
Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե դուք կամ երեխան ունեք հետևյալ նշանները՝
- շնչահեղձություն կամ փսխումներ
- շնչառության կամ կլման ակտի դժվարացում
- ետկրծոսկրային ցավեր
- արյունային կամ վարդագույն խորխով հազ:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021