Հազ. ինքնօգնություն
23-04-2018
1 րոպե

Հազ ունենալիս կարող եք դիմել ինքնօգնության որոշ քայլերի:
Այս միջոցառումները կօգնեն, որ մեղմեք տանջալի հազը:
- Շատ կարևոր է, որ պահպանեք օրգանիզմի ջրային հավասարակշռությունը՝ խմելով շատ ջուր: Եթե կան ուղեկցող հիվանդություններ, առատ ջուր խմելու հարցը ճշտեք բժշկի հետ:
- Գիշերային հազը մեղմացնելու համար քիչ բարձրացրեք անկողնու գլխային ծայրը: Այս մեթոդը կարող է օգտակար դառնալ նաև երեխաների և մեծ տարիքով մարդկանց համար:
- Հաճախակի օդափոխեք սենյակի և ամբողջ բնակարանի օդը:
- Սենյակի ջերմաստիճանը պահեք հարմարավետ թվերի վրա՝ ոչ շատ տաք և ոչ շատ սառը:
- Ավելի շատ հանգստացեք և հետաձգեք ծանր ֆիզիկական գործերը՝ մինչև հազի կվերանա:
- Ծխելը կամ այլ մարդկանց ծխախոտի ծուխը շնչելը կարող են սրացնել հազը և հարակից ախտանիշները: Մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր հարևանությամբ կամ տանը ծխեն:
- Եթե ունեք բարձր ջերմություն, դիմեք ինքնօգնության համապատասխան քայլերին:
Անկախ այս քայլերից, դիմեք բժշկին, եթե՝
- հազը շարունակվում է 3 շաբաթ և ավելի երկար
- հազը խիստ ուժեղ է և աստիճանաբար ավելի է սաստկանում
- առկա է շնչարգելություն կամ հևոց
- հազալիս խորխում հայտնվում է արյուն
- ի հայտ են եկել անհասկանալի խնդիրներ, օրինակ՝ քաշի կորուստ կամ չմեղմացող ջերմության բարձրացում:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021