Գրադարան
Ցիստիտ. բարդություններ

1 րոպե
Առանց ուշացնելու և համապատասխան դեղամիջոցներով բուժվելիս միզապարկի վարակները հազվադեպ են հանգեցնում բարդությունների:
Սակայն, չբուժվելու դեպքում դրանք կարող են ավելի լուրջ խնդիր դառնալ:
- Երիկամի վարակ. միզապարկի չբուժված վարակը կարող է հանգեցնել երիկամների վարակի, որը նաև կոչվում է պիելոնեֆրիտ: Երիկամային վարակները կարող են անդառնալիորեն վնասել երիկամները՝ ի վերջո հանգեցնելով երիկամային անբավարարության:
- Արյուն մեզում. ցիստիտի դեպքում ձեր մեզի մեջ կարող են հայտնվել արյան բջիջներ: Հաճախ դրանք կարելի է տեսնել միայն մանրադիտակով. այս վիճակը կոչվում է միկրոսկոպիկ հեմատուրիա (միկրոհեմատուրիա): Բուժումից հետո այն սովորաբար անհետանում է: Եթե բուժումից հետո արյան բջիջները դեռ մնում են մեզի մեջ, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի դիմել մասնագետի՝ պատճառն իմանալու համար: Անզեն աչքով տեսանելի մեզում արյունը կոչվում է մակրոսկոպիկ հեմատուրիա (մակրոհեմատուրիա) կամ պարզապես հեմատուրիա (արյունամիզություն): Տիպիկ, բակտերիալ ցիստիտի ժամանակ սա հազվադեպ է պատահում: Սակայն այս գանգատը կարող է ավելի տարածված լինել, եթե ունեք քաղցկեղի քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո զարգացած ցիստիտ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-02-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: