Գրադարան

Ցիստիտ. ինքնօգնություն

Ցիստիտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ցիստիտը կարող է ցավոտ լինել։

Անհարմարավետությունը թեթևացնելու համար փորձեք այս միջոցները:

  • Օգտագործեք ջեռակ. որովայնի ստորին շրջանում տեղադրված ջեռակը կարող է հանգստացնել միզապարկի ճնշումը կամ ցավը:
  • Շատացրեք հեղուկները. խմեք շատ հեղուկներ (օրական մինչև 10-14 բաժակ): Խուսափեք սուրճից, ալկոհոլից, կոֆեինով և ցիտրուսային հյութերով զովացուցիչ ըմպելիքներից։ Նաև խուսափեք կծու կերակուրներից, մինչև վարակը չվերանա: Դրանք կարող գրգռել միզապարկը և վատթարացնել միզելու հաճախակի կամ հրատապ անհրաժեշտությունը:

Ուժեղ ցավերը մեղմացնելու համար կարող եք ընդունել սովորական ցավազրկող:

Միզապարկի կրկնվող վարակների դեպքում հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես կարող եք նվազեցնել մեկ այլ վարակ ունենալու հավանականությունը:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2018 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով