Ցիստիտը բժշկական տերմին է, որը նշանակում է միզապարկի բորբոքում:
Բորբոքումն այն է, երբ ձեր օրգանիզմի մի շրջանն այտուցված և տաք է: Այն նաև կարող է ցավեր առաջացնել։
Դեպքերի մեծ մասում ցիստիտն առաջանում է բակտերիայից առաջացած վարակով: Սա կոչվում է միզուղիների վարակ: Միզապարկի վարակը կարող է առաջացնել ցավեր և անհարմարավետություն: Այն կարող է լուրջ առողջական խնդիր դառնալ, եթե վարակը տարածվի ձեր երիկամների վրա (պիելոնեֆրիտ):
Ցիստիտը նաև կարող է առաջանալ որպես որոշակի դեղամիջոցների կամ ճառագայթային բուժման նկատմամբ ռեակցիա: Այն բաները, որոնք երբեմն գրգռում են միզապարկը, ինչպիսիք են հիգիենայի միջոցները, սպերմիցիդային դոնդողը (ժելե) կամ միզային կաթետերի երկարատև օգտագործումը, նույնպես կարող են հանգեցնել ցիստիտի: Ցիստիտը նաև կարող է առաջանալ որպես այլ հիվանդության բարդություն։
Բակտերիայից առաջացած ցիստիտի սովորական բուժումը հակաբիոտիկային դեղամիջոցներ ընդունելն է: Ցիստիտի այլ տեսակների բուժումը կախված է պատճառից:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024