Գրադարան

Ուշացած սերմնաժայթքում. ախտորոշում

Ուշացած սերմնաժայթքում. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ֆիզիկական քննությունը և հիվանդության պատմությունը կարող են լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուշացած սերմնաժայթքման բուժումն առաջարկելու համար:

Այնուամենայնիվ, եթե ուշացած սերմնաժայթքումը պայմանավորված է այլ խնդրով, որը կարող է բուժման կարիք ունենալ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ հետազոտություններ կամ է դիմել մասնագետին:

Ուշացած սերմնաժայթքման հիմքում ընկած խնդիրների հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա կարող է ներառել ձեր առնանդամի և ամորձիների մանրազնին հետազոտումը: Բժիշկը կօգտագործի թեթև հպում, որ համոզվի, որ ձեր սեռական օրգաններում նորմալ զգացողություն ունեք:
  • Արյան թեստեր. ձեր բժիշկը կարող է արյան նմուշ վերցնել և ուղարկել այն լաբորատորիա՝ ստուգելու սրտանոթային հիվանդության, շաքարային դիաբետի, տեստոստերոնի ցածր մակարդակի և առողջական այլ խնդիրների նշանները:
  • Մեզի թեստեր. մեզի թեստերն օգտագործվում են դիաբետի, վարակի և հիմքում ընկած այլ առողջական վիճակների նշաններ հայտնաբերելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-04-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով