Սերմնաժայթքման հետաձգման բուժումը կախված է պատճառից, սակայն այն կարող է ներառել դեղորայքի ընդունումը կամ ձեր կողմից ընդունվող դեղերի փոփոխությունները, հոգեբանական խորհրդատվության անցնելը կամ ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործումից հրաժարվելը:
Դեղորայքային բուժում
Եթե դուք օգտագործում եք դեղեր, որոնք կարող են առաջացնել ուշացած սերմնաժայթքում, դրանց դեղաչափերի կրճատումը կամ այլ դեղերով փոխարինումը կարող են օգնել խնդրի լուծմանը: Երբեմն օգտակար կարող է լինել որևէ այլ դեղամիջոցի ավելացումը։ Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:
Իրականում, չկա որևէ առանձնահատուկ դեղամիջոց, որը հաստատվել է ուշացած սերմնաժայթքման բուժման համար: Ուստի, թող զարմանալի չթվա, եթե բժիշկը ձեզ նշանակի դեղեր, որոնք գլխավորապես օգտագործվում են այլ հիվանդությունների բուժման մեջ:
Օրինակ, բժիշկը կարող է առաջարկել՝
- Ամանտադին, որը Պարկինսոնյան հիվանդության դեղամիջոց է
- Բուսպիրոն, որը տագնապի դեմ դեղամիջոց է
- Ցիպրոհեպտադին, որն ալերգիայի դեմ օգտագործվող դեղամիջոց է։
Հոգեբանական խորհրդատվություն (հոգեթերապիա)
Հոգեթերապիան կարող է օգտակար լինել, եթե երկարաձգված սերմնաժայթքումը կապված է դեպրեսիայի կամ տագնապի հետ: Հոգեթերապիան նաև կարող է օգտագործվել՝ հաղթահարելու սերմնաժայթքման խանգարման վրա ուղղակիորեն ազդող հոգեբանական խնդիրները:
Դուք կարող եք հոգեթերապևտի խորհրդատվության ներկայանալ միայնակ կամ ձեր զուգընկերոջ հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024