Գրադարան
Դերմատիտ. պատճառներ

1 րոպե
Դերմատիտի կամ մաշկաբորբի տարածված պատճառն այն բանի հետ շփումն է, որը գրգռում է ձեր մաշկը կամ առաջացնում է ալերգիկ ռեակցիա, օրինակ՝ թունավոր բաղեղ, օծանելիք, լոսյոն և նիկել պարունակող զարդեր:
Դերմատիտի այլ պատճառներից են մաշկի չորությունը, վիրուսային վարակը, բակտերիաները, սթրեսը, գենետիկ գործոնները և իմունային համակարգի հետ կապված խնդիրները:
Ռիսկի գործոններ
Դերմատիտի ընդհանուր ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. դերմատիտը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ատոպիկ դերմատիտը (էկզեմա) ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և սովորաբար սկսվում է նորածնային տարիքից:
- Ալերգիաներ և ասթմա. մարդիկ, ովքեր ունեն էկզեմայի, ալերգիայի, ալերգիկ հարբուխի կամ ասթմայի անձնական կամ ընտանեկան պատմություն, ավելի հավանական է, որ ունենան ատոպիկ դերմատիտ:
- Զբաղմունք կամ մասնագիտություն. այն աշխատանքները, որոնց ընթացքում շփվում եք որոշակի մետաղների, լուծիչների կամ մաքրող նյութերի հետ, մեծացնում են կոնտակտային դերմատիտի ռիսկը: Բուժաշխատող լինելը կապված է դաստակի էկզեմայի հետ:
- Առողջական վիճակներ. առողջական խնդիրները, որոնք ձեզ դնում են սեբորեային դերմատիտի բարձր ռիսկի տակ, ներառում են սրտային անբավարարությունը, Պարկինսոնի հիվանդությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 27-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: