Գրադարան

Դերմատիտ (մաշկաբորբ)

Դերմատիտ (մաշկաբորբ)

Time Read 1 րոպե

Դերմատիտը ընդհանուր տերմին է, որը նկարագրում է մաշկի սովորական գրգռումը:

Այն ունի բազմաթիվ պատճառներ ու ձևեր և սովորաբար դրսևորվում է քորով, չոր մաշկով կամ ցանով: Կամ դա կարող է հանգեցնել մաշկի վրա բշտիկների առաջացման, թաց արտահոսող բծերի, կեղևավորման կամ շերտազատման: Այս վիճակի երեք ամենատարածված տեսակներն են՝ ատոպիկ դերմատիտ (էկզեմա), սեբորեային դերմատիտ և կոնտակտային դերմատիտ:

Դերմատիտը վարակիչ չէ, սակայն կարող է անհարմարավետություն պատճառել և ամաչելու առիթ դառնալ: Մաշկի պարբերաբար խոնավացումն օգնում է ախտանիշների վերահսկմանը: Բուժումը նաև կարող է ներառել դեղորայքային քսուքներ, նրբաքսուքներ (կրեմ) և շամպուններ:

Տեսակներ

  1. Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
  2. Կոնտակտային դերմատիտ
  3. Օրորոցային գլխարկ
  4. Բարուրային ցան
  5. Սեբորեային դերմատիտ

Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 27-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով