Գրադարան
Դերմատիտ. ախտանիշներ

1 րոպե
Դերմատիտի կամ մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ հակված է առաջանալու ձեր մարմնի տարբեր մասերում:
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- քոր (պրուրիտուս)
- չոր մաշկ
- ցան՝ այտուցված մաշկի վրա, որի գույնը տարբերվում է՝ կախված ձեր մաշկի գույնից
- բշտիկներ, հավանաբար՝ հոսող և կեղևավորմամբ
- մաշկի շերտազատում (թեփ)
- հաստացած մաշկ
- մազարմատներում հանգույցիկներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- դուք այնքան անհարմարավետ եք զգում, որ կորցնում եք ձեր քունը կամ շեղվում ձեր առօրյայից
- ձեր մաշկը դարձել է ցավոտ
- դուք կասկածում եք, որ ձեր մաշկը վարակված է
- դուք փորձել եք տնային միջոցներ, սակայն ձեր գանգատներն ու ախտանիշները պահպանվում են:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 27-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: