Գրադարան
Դերմատիտ. բուժում

1 րոպե
Դերմատիտի կամ մաշկաբորբի բուժումը տարբեր է՝ կախված պատճառից և ձեր ախտանիշներից:
Ի լրումն հաջորդ հոդվածում ներկայացվող ապրելակերպի և տնային միջոցների առաջարկությունների, դերմատիտի բուժումը կարող է ներառել հետևյալներից մեկը կամ մի քանիսը:
- Տուժած մաշկին կորտիկոստերոիդային նրբաքսուքներ (կրեմ), գելեր կամ քսուքներ կիրառելը:
- Ախտահարված մաշկին որոշակի նրբաքսուքներ կամ քսուքներ քսելը, որոնք ազդում են ձեր իմունային համակարգի վրա (կալցինեուրինի ինհիբիտորներ):
- Ախտահարված տարածքը վերահսկվող բնական կամ արհեստական լույսի ազդեցությանը ենթարկելը (լուսաբուժում կամ ֆոտոթերապիա):
- Ծանր ընթացքի դեպքում բերանային (օրալ) կորտիկոստերոիդների (հաբերի) կամ ներարկային Դուպիլումաբի օգտագործումը:
- Խոնավ վիրակապերի կիրառում՝ դեղորայքային բուժում ծանր ատոպիկ դերմատիտի դեպքում, որը ներառում է կորտիկոստերոիդներ քսելը և այն թաց վիրակապով փաթաթելը։
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2023 վերանայվել է՝ 27-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: