Մաշկաբորբը կամ դերմատիտն ախտորոշելու համար ձեր բժիշկը հավանաբար կխոսի ձեզ հետ ձեր ախտանիշների մասին և կզննի ձեր մաշկը:
Լաբորատոր թեստի համար կարող է անհրաժեշտ լինել մաշկի փոքր հատվածի հեռացում (բիոպսիա), որն օգնում է բացառելու այլ հիվանդություններն ու վիճակները:
«Պաչ»-թեստ
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր մաշկի patch-թեստավորում: Այս թեստի ընթացքում ձեր մաշկի վրա դրվում են տարբեր նյութերի փոքր քանակություններ, որից հետո մաշկի տվյալ շրջանը ծածկվում է: Բժիշկը զննում է ձեր մաշկը հաջորդ մի քանի օրվա այցելությունների ժամանակ՝ գտնելու ռեակցիայի նշաններ: Patch-թեստը կարող է օգնել ախտորոշելու ալերգիայի հատուկ տեսակներ, որոնք առաջացրել են ձեր դերմատիտը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024