Հագեք պաշտպանիչ արտահագուստ, եթե ձեր աշխատանքը կապված է գրգռիչների կամ կաուստիկ քիմիական նյութերի հետ:
Խուսափեք մաշկի չորությունից՝ հետևելով լոգանք կամ ցնցուղ ընդունելու այս խորհուրդներին:
- Կրճատեք լողանալու տևողությունը. սահմանափակեք լոգանք կամ ցնցուղ ընդունելը՝ հասցնելով մինչև 5-10 րոպե: Օգտագործեք գոլ, այլ ոչ թե տաք, առավել ևս՝ շատ տաք ջուր: Լոգանքի յուղը նույնպես կարող է օգտակար լինել:
- Օգտագործեք թույլ, ոչ օճառային մաքրող միջոցներ. ընտրեք օճառ չպարունակող մաքրող միջոցներ: Նկատի ունեցեք, որ որոշ օճառներ կարող են չորացնել ձեր մաշկը:
- Խնամքով չորացրեք ձեր մաշկը. լողանալուց հետո մաշկը նրբորեն չորացրեք փափուկ սրբիչով:
- Խոնավացրեք ձեր մաշկը. քանի դեռ ձեր մաշկը խոնավ է, խոնավությունը փակեք յուղով, նրբաքսուքով (կրեմ) կամ լոսյոնով: Փորձեք տարբեր ապրանքներ` գտնելու այն տեսակը, որը ձեր դեպքում արդյունավետ է: Լավագույնը տարբերակը պետք է լինի անվտանգ, արդյունավետ, մատչելի և բույրեր (արոմատիզատորներ) չպարունակող: Երկու փոքր հետազոտություններով ցույց է տրվել, որ ատոպիկ դերմատիտի բարձր ռիսկի ենթարկված նորածինների մաշկի վրա պաշտպանիչ խոնավեցնող միջոց կիրառելը կարող է մինչև 50%-ով նվազեցնել հիվանդության դեպքերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024