Գլխապտույտ. ախտորոշում
19-03-2021
1 րոպե

Գլխապտույտի պատճառների ախտորոշումը կարող է լինել անհետաձգելի կամ սովորական այցի ընթացքում:
Եթե բժիշկը կասկածում է, որ կարող եք ունենալ ինսուլտ, մեծ տարիքի եք կամ գլխին հարված եք ստացել, ապա անհապաղ կուղեգրի համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության:
Գլխապտույտի կապակցությամբ բժշկին դիմած մարդկանց մեծ մասին, այնուամենայնիվ, բժիշկը համբերատար կլսի, կհարցնի առողջական խնդիրների և ստացող դեղերի մասին, որից հետո կանցկացնի արտաքին զննում:
Զննման ժամանակ բժիշկը կստուգի ձեր քայլքը, հավասարակշռության պահպանման չափը և կենտրոնական նյարդային համակարգի գլխավոր նյարդերի գործունեությունը (ռեֆլեքսներ):
Եթե բժիշկը կասկածի, որ ձեր գլխապտույտի պատճառը արտասրտային է, կնշանակի լսողության և հավասարակշռության թեստեր:
- Աչքերի շարժման թեստ. այս հետազոտության ժամանակ բժիշկը դիտում է ձեր աչքերի շարժումը, երբ դուք հայացքով հետևում եք շարժվող առարկային: Կան աչքերի շարժման թեստի տարբեր տարբերակներ:
- Գլխի շարժման թեստ. եթե բժիշկը կասկածում է, որ ձեր վերտիգոն կապված է բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո (ԲՊԴՎ) կոչվող հիվանդության հետ, կարող է առաջարկել գլխի շարժման պարզ թեստ, որը կոչվում է Դիքս-Հոլփայքի մանյովր: Վերջինիս ժամանակ բժիշկը զգուշությամբ տարբեր դիրքերով պտտում է ձեր գլուխը՝ ուշադրություն դարձնելով ձեր աչքերի շարժումներին, որ հայտնաբերի, թե արդյոք ձեզ մոտ առաջանում է շարժման կամ պտտման կեղծ զգացողություն:
- Պոստուրոգրաֆիա. այս հետազոտության ժամանակ անվտանգության գոտիները կապած վիճակում դուք փորձում եք կանգնած մնալ շարժվող պլատֆորմի վրա: Պոստուրոգրաֆիան կարող է հայտնաբերել, թե հավասարակշռության համակարգի որ օղակի վրա եք դուք առավելապես հիմնվում:
- Պտտվող աթոռի թեստ. այս թեստի ժամանակ դուք նստում եք համակարգչով կարգավորվող և պտտվող աթոռին և վերլուծվում է ձեր աչքի շարժումները:
Այս թեստերից բացի բժիշկը կարող է առաջարկել արյան հետազոտություններ, որ ստուգի վարակների առկայությունը կամ գնահատի սրտի և արյունատար անոթների վիճակը (աթերոսկլերոզի հայտնաբերում):
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021