Գլխապտույտ զգալիս մնացեք հանգիստ պայմաններում որքան հանարավոր է: Նկատի ունեցեք, որ գլխապտույտը կարող է ուղեկցվել հավասարակշռության կորստով, որի պատճառով կարող եք ընկնել և վնասվածք ստանալ:
Մարմնի դիրքը փոխեք կամ տեղաշարժվեք դանդաղորեն, հատկապես, եթե պառկած կամ նստած վիճակից կանգնում եք:
Մինչև կանգնելը, մի քանի րոպե նստած մնացեք:
Խուսափեք գլխի հանկարծակի արագ շարժումներից, օրինակ՝ կտրուկ վերև կամ կողքեր նայելուց:
Փորձեք գլխապտույտի պահին խուսափել աստիճաններով վերև բարձրանալուց կամ իջնելուց, քանի որ կարող եք ընկնել և վնասել ձեզ, ծայրահեղ դեպքում ամուր բռնվեք կողաճաղերից:
Խուսափեք գլխապտույտի ժամանակ մեքենա վարելուց կամ վտանգավոր գործիքներով որևէ գործ անելուց. դուք կարող եք դրանով վնաս տալ ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին
Եթե ուշագնացության զգացում ունեք, պառկեք կամ ծայրահեղ դեպքում նստեք՝ մարմինը թեքելով առաջ դեպի ծնկները. սա թույլ կտա, որ արյունն ուղեղ հասնի ավելի արագ։
Սուր պտտական գլխապտույտի ժամանակ (վերտիգո) պառկեք մութ սենյակում, աչքերը փակ վիճակում:
Եթե ունեք գլխապտույտի հաճախակի կրկնվող դրվագներ, ապա տան հատակից հեռացրեք սայթակելուն կամ ընկնելուն նպաստող մանր առարկաները, լարերը, չորացրեք թաց մակերեսները և ձեռնարկեք այլ կանխարգելիչ միջոցառումներ:
Խուսափեք կոֆեինից, ալկոհոլից, կերակրի աղից և ծխախոտից: Այս նյութերի չափից դուրս շատ օգտագործումը կարող է վատթարացնել ձեր գանգատները:
Եթե կասկածում եք, որ գլխապտույտի պատճառը ձեր ընդունած դեղերն են, առանց հետաձգելու տեղեկացրեք ձեր բժշկին:
Եթե ձեզ մոտ գլխապտույտն ուղեկցվում է սրտխառնոցով, փորձեք առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային դեղեր, օրինակ՝ Մեկլիզին կամ Դիմենհիդրինատ (Դրամամին): Նկատի ունեցեք, որ դրանք կարող են առաջացնել քնկոտություն, իսկ քնկոտություն չառաջացնող հակահիստամինային դեղերն այնքան էլ արդյունավետ չեն գլխապտույտ մեղմացնելու գործում:
Եթե գլխապտույտն առաջացել է շոգ միջավայրում կամ ջրազրկման պատճառով, տեղափոխվեք զով տեղ և խմեք ջուր:
Եթե, այնուամենայնիվ, դուք անհանգստացած եք ձեր գլխապտույտներից, խորհրդակցեք այդ մասին ձեր բժշկի հետ։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։