Չոր կամ ատրոֆիկ մակուլյար դեգեներացիան 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ աչքի տարածված հիվանդություն է:
Այն առաջացնում է կենտրոնական տեսողության աղավաղում (պղտորում) կամ նվազում՝ ցանցաթաղանթի դեղին բծի (մակուլայի) ներքին շերտերի կազմափոխման (դեգեներացիայի) պատճառով: Մակուլան ցանցաթաղանթի ամենազգայուն մասն է, որը տեսադաշտի ուղիղ գծով աչքին տալիս է հստակ տեսողություն:
Չոր մակուլյար դեգեներացիան կարող է սկսվել մի աչքում՝ նախքան մյուս աչքում զարգանալը: Այն նաև կարող է միաժամանակ զարգանալ երկու աչքերում: Ժամանակի ընթացքում տեսողությունը կարող է վատթարանալ և ազդել այնպիսի բաներ անելու ունակության վրա, ինչպիսիք են կարդալը, մեքենա վարելը և դեմքերը ճանաչելը: Սակայն չոր մակուլյար դեգեներացիա ունենալը չի նշանակում, որ դուք կկորցնեք ձեր ամբողջ տեսողությունը: Տեսողության կորուստը սովորաբար կենտրոնական է, և մարդիկ պահպանում են իրենց ծայրամասային (պերիֆերիկ) տեսողությունը: Որոշ մարդիկ ունեն միայն կենտրոնական տեսողության թեթև կորուստ: Մյուսների մոտ այն կարող է լինել ավելի ծանր աստիճանի:
Վաղ հայտնաբերումը և ինքնօգնության միջոցները կարող են հետաձգել չոր մակուլյար դեգեներացիայի պատճառած տեսողության կորուստը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024