Դիսֆագիան միայն բուն կլման ակտի դժվարացումը չէ, այլ նաև բերանը բացելու և փակելու, հեղուկներ խմելու, սնունդը բերանով ներս քաշելու (ծծելու), ծամելու, թքով փափկացնելու, կուլ տալու և այլ հարակից խնդիրները:
Դիսֆագիայի հետ կապված գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել`
- ցավ կուլ տալու ժամանակ
- կուլ տալու անկարողություն
- զգացողություն, որ սնունդը խրվում է կոկորդում կամ կրծքավանդակում կամ կրծոսկրի ետևում
- թքահոսություն
- խռպոտություն
- կուլ տված սննդի վերադարձ (ռեգուրգիտացիա)
- հաճախակի այրոցք (изжога)
- սննդի կամ ստամոքսաթթվի վերադարձ դեպի կոկորդ (ռեֆլյուքս)
- քաշի կորուստ
- հազ կամ փսխման ցանկություն կամ փսխում՝ կուլ տալիս:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե պարբերաբար դժվարանում եք կուլ տալ, կամ եթե դիսֆագիան ուղեկցվում է քաշի կորստով, ռեգուրգիտացիայով կամ փսխմամբ:
Եթե խոչընդոտը խանգարում է շնչառությանը, անհապաղ շտապ օգնություն կանչեք: Եթե չեք կարողանում կուլ տալ, քանի որ զգում եք, որ սնունդը խրված է ձեր կոկորդում կամ կրծքավանդակում, շտապ դիմեք մոտակա շտապ օգնության բաժանմունք:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024