Գրադարան

Ծծմբային խցան. կանխարգելում

Ծծմբային խցան. կանխարգելում

Time Read 1 րոպե

Դուք չեք կարող կանխել ականջի ծծմբի արտադրությունը, առավել ևս, որ այն ունի կարևոր պաշտպանական նշանակություն:

Սակայն, եթե ունեք ծծմբի կուտակման կամ խցանի հետ կապված մշտական խնդիրներ, կարող եք պարբերաբար փափկացնել այն՝ օգտագործելով ձեր բժշկի կողմից խորհուրդ տրվող ականջի կաթիլները:

Մի՛ փորձեք ձեր ականջների մեջ մտցնել բամբակյա փայտիկ կամ այլ բարակ առարկաներ՝ դրանք մաքրելու համար: Եթե օգտագործում եք բամբակյա փայտիկ, արեք դա միայն ձեր ականջի բացվածքի դրսային՝ արտաքին մասը մաքրելու համար։ Եթե ձեր բժիշկը ստիպված է տարին մեկից ավելի անգամ հեռացնել ձեր ականջի ծծմբախցանը, հարցրեք, թե ինչ է նա առաջարկում ականջի ծծմբի կուտակումը նվազեցնելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 29-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով