Ձեր բժիշկը կարող է հեռացնել ավելցուկային ծծումբը՝ օգտագործելով փոքրիկ, կոր գործիք, որը կոչվում է կյուրետ կամ օգտագործելով ներծծման տեխնիկան:
Ձեր բժիշկը նաև կարող է մաքրել ծծմբային խցանը տաք ջրով և աղային լուծույթով կամ ջրածնի պերօքսիդով լցված ներարկիչով: Ձեր արտաքին լսողական անցուղի ներմուծված այս հեղուկները ետ գալով իրենց հոսքի հետ դուրս են հանում խցանը կամ ավելորդ ծծումբը:
Ծծմբային խցանը փափկացնելու համար նաև կարող են առաջարկվել դեղորայք պարունակող ականջի կաթիլներ, ինչպիսին է Կարբամիդի պերօքսիդը: Այս կաթիլները կարող են գրգռել թմբկաթաղանթը և ականջային անցուղու նուրբ մաշկը, ուստի դրանք պետք է օգտագործել միայն ըստ ցուցումների:
Եթե ականջի ծծմբի կուտակումը շարունակվում է, դուք կարող եք տարին մեկ կամ երկու անգամ այցելել ձեր բժշկին՝ ծծմբային խցանների կանոնավոր մաքրման համար: Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ օգտագործել խցանը փափկացնող միջոցներ, ինչպիսիք են աղային լուծույթը, հանքային յուղը կամ ձիթապտղի ձեթը: Սա օգնում է թուլացնելու ծծմբային խցանը, որ այն ավելի հեշտությամբ ականջից հեռանա:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024