Գրադարան
Ծծմբային խցան. ինքնօգնություն

1 րոպե
Դուք կարող եք գնել ականջների մաքրման բազմաթիվ միջոցներ, սակայն դրանցից շատերը, ինչպիսիք են ոռոգումը (իռիգացիա) կամ ականջի վակուումային հավաքածուները, լավ ուսումնասիրված չեն:
Սա նշանակում է, որ դրանք կարող են ոչ միայն չօգնել, այլև վտանգավոր լինել:
Ավելորդ ծծումբ (գեջ) ունենալու դեպքում ականջները մաքրելու ամենաանվտանգ միջոցը ձեր բժշկին դիմելն է: Եթե ունեք ականջի ծծմբային խցանի առաջացման հակում, ձեր բժիշկը կարող է ձեզ ցույց տալ անվտանգ եղանակներ՝ տնային պայմաններում նվազեցնելու ծծմբի կուտակումը, օրինակ՝ ականջի կաթիլները կամ ականջի ծծումբը փափկացնող այլ միջոցները: Չի կարելի ականջի կաթիլներ օգտագործել, եթե ունեք ականջի վարակ, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը:
Մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել ծծմբախցանը
Երբեք մի՛ փորձեք փորելով հեռացնել կուտակված կամ կարծրացած ծծմբային խցանը որևէ բարակ իրով, օրինակ՝ թղթի սեղմակով, բամբակյա ձողիկով կամ, առավել ևս, բարակ սրածայր որևէ բանով: Դուք կարող եք ձեր ականջի մեջ խցանն ավելի հեռու հրել և լուրջ վնասել ձեր լսողական անցուղու մաշկը կամ թմբկաթաղանթի լորձաթաղանթը:
Այլընտրանքային բժշկություն
Եթերային յուղերը, ինչպիսիք են թեյի ծառի ձեթը կամ սխտորի ձեթը, ականջի ծծմբային խցանների բուժման համար ապացուցված միջոցներ չեն: Չկան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք անվտանգ են ականջի խցանը հեռացնելու համար:
Նախքան ականջի ծծմբային խցանը հեռացնելու այլընտրանքային միջոցը փորձելը, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 29-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: