Իմունային համակարգի գերակտիվությունն առաջացնում է սննդային ալերգիա:
Ձվից կամ հավկիթից ալերգիայի դեպքում իմունային համակարգը սխալմամբ ձվի որոշ սպիտակուցներ համարում է վնասակար: Երբ դուք կամ ձեր երեխան ենթարկվում եք ձվի սպիտակուցների ազդեցությանը, ձեր իմունային համակարգի բջիջները ճանաչում են դրանք և ազդանշան են տալիս իմունային համակարգին, որ արձակի հիստամին և այլ քիմիական նյութեր, որոնք առաջացնում են ալերգիկ գանգատներ և ախտանիշներ:
Ինչպես ձվի դեղնուցը, այնպես էլ սպիտակ մասը (սպիտակուց) պարունակում են սպիտակուցներ, որոնք կարող են ալերգիա առաջացնել, սակայն ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիան առավել տարածված է: Կրծքով կերակրվող երեխաների համար հնարավոր է ալերգիկ ռեակցիայի զարգացում կրծքի կաթում առկա ձվի սպիտակուցների նկատմամբ, եթե նրա կերակրող մայրը ձու է օգտագործում:
Ռիսկի գործոններ
Որոշակի գործոններ կարող են մեծացնել ձվից ալերգիայի զարգացման ռիսկը:
- Ատոպիկ դերմատիտ. այս տեսակի մաշկային ռեակցիա ունեցող երեխաների մոտ սննդային ալերգիա առաջանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան այն երեխաների մոտ, ովքեր չունեն մաշկային խնդիրներ:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ձեզ մոտ սննդային ալերգիայի ռիսկն ավելի մեծ է, եթե ձեր ծնողներից մեկը կամ երկուսն էլ ունեն ասթմա, սննդային ալերգիա կամ ալերգիայի այլ տեսակ, ինչպիսիք են ալերգիկ ռինիտը, եղնջացանը, կամ էկզեման:
- Փոքր տարիք. ձվից ալերգիան առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Տարիքի հետ մարսողական համակարգը հասունանում է, և սննդային ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը կրճատվում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024