Ձվից կամ հավկիթից ալերգիայի ամենակարևոր բարդությունը ծանր ալերգիկ ռեակցիան է, որը պահանջում է Էպինեֆրինի ներարկում և անհետաձգելի բուժում:
Իմունային համակարգի նույն ռեակցիան, որն առաջացնում է ձվից ալերգիա, նաև կարող է դառնալ այլ վիճակների և առողջական խնդիրների պատճառ: Եթե դուք կամ ձեր երեխան ունեք ձվից ալերգիա, դուք կարող եք ունենալ հետևյալ վիճակների նկատմամբ ավելի բարձր ռիսկ՝
- ալերգիա այլ մթերքների նկատմամբ, ինչպիսիք են կաթը, սոյան կամ գետնանուշը
- ալերգիա ընտանի կենդանիների մորթու, փոշու տիզերի կամ խոտի ծաղկափոշու նկատմամբ
- մաշկային ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսին է ատոպիկ դերմատիտը
- ասթմա, որն իր հերթին մեծացնում է ձվի կամ այլ սննդամթերքի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիա ունենալու ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024