Ձվի կամ հավկիթի նկատմամբ ալերգիայի ախտանիշները կանխելու միակ միջոցը այս մթերքից կամ ձու պարունակող մթերքներից խուսափելն է:
Այնուամենայնիվ, ձվից ալերգիա ունեցող որոշ մարդիկ կարող են հանդուրժել լավ եփած ձու պարունակող մթերքները, օրինակ՝ թխված մթերքները:
Հակահիստամիններ՝ ախտանիշները թեթևացնելու համար
Դեղամիջոցները, ինչպիսիք են հակահիստամինները, կարող են նվազեցնել ձվից առաջացած թեթև ալերգիայի գանգատներն ու ախտանիշները: Այս դեղամիջոցները կարելի է ընդունել ձվի ազդեցությանը ենթարկվելուց հետո: Այնուամենայնիվ, հակահիստամինայիններն արդյունավետ չեն ձվից առաջացող անաֆիլակտիկ ռեակցիան կանխելու կամ ծանր ալերգիկ ռեակցիան բուժելու համար:
Էպինեֆրինի անհետաձգելի ներարկումներ
Դուք կարող է կարիք ունենաք մշտապես ձեզ մոտ պահել Էպինեֆրինի անհետաձգելի ներարկիչ (ԷպիՓեն, Աուվի-Q և այլն): Անաֆիլաքսիայի համար պահանջվում է Էպինեֆրինի ներարկում, տեղափոխում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, որտեղ անհրաժեշտ է մնալ որոշակի ժամանակ՝ համոզվելու, որ ախտանիշները չեն կրկնվում:
Սովորեք, թե ինչպես օգտագործել ինքնաներարկիչը: Եթե ձեր երեխան ունի այդպիսին, համոզվեք, որ խնամակալներին հասանելի է այն և նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել այս գործիքը: Եթե ձեր երեխան բավականաչափ մեծ է, համոզվեք, որ նա հասկանում է, թե ինչպես օգտագործել ինքնաներարկիչը: Հետևեք, որ ձեր ավտոներարկիչը լինի ժամկետի մեջ:
Երեխաների մեծ մասը տարիքի հետ ի վերջո հաղթահարում է ձվից ալերգիան: Խոսեք ձեր երեխայի բժշկի հետ թեստերի հաճախականության մասին՝ պարզելու, թե արդյոք ձվի օգտագործումը դեռևս ախտանիշներ է առաջացնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024