Գրադարան

Էմֆիզեմա. պատճառներ

Էմֆիզեմա. պատճառներ

Time Read 2 րոպե

Էմֆիզեմայի հիմնական պատճառը օդածին գրգռիչների երկարատև ազդեցությունն է:

Այդպիսի օդածին գրգռիչները ներառում են՝

  • ծխախոտի ծուխ
  • մարիխուանայի ծուխ
  • օդի աղտոտվածություն
  • քիմիական գոլորշիներ և փոշիներ:

Հազվադեպ էմֆիզեմա առաջանում է թոքերի առաձգական կառուցվածքները պաշտպանող սպիտակուցի ժառանգական անբավարարությունից: Այն կոչվում է ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարության էմֆիզեմա:

Ռիսկի գործոններ

Էմֆիզեմայի զարգացման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:

  • Ծխելը. էմֆիզեմայի զարգացումն առավել հավանական է գլանակ ծխողների մոտ, սակայն սիգար և ծխամորճ ծխողները նույնպես ենթարկվում են թոքերի վնասման ռիսկին: Ծխողների բոլոր տեսակների համար ռիսկը մեծանում է ծխած ծխախոտի տարիների և քանակի հետ:
  • Տարիք. չնայած թոքերի վնասը, որը տեղի է ունենում էմֆիզեմայի ժամանակ, զարգանում է աստիճանաբար, ծխախոտի հետ կապված էմֆիզեմայով տառապող մարդկանց մեծամասնությունը սկսում է հիվանդության ախտանիշները զգալ 40-ից 60 տարեկանում:
  • Երկրորդային ծխի ազդեցություն. երկրորդային ծուխը, որը նաև հայտնի է որպես պասիվ կամ միջավայրային ծխախոտի ծուխ, ծուխ է, որը դուք ակամա շնչում եք ուրիշի ծխախոտից, ծխամորճից ​​կամ սիգարից: Պասիվ ծխելը մեծացնում է էմֆիզեմայի ռիսկը:
  • Գոլորշիների կամ փոշու աշխատանքային (մասնագիտական) ազդեցություն. եթե ​​դուք շնչում եք որոշակի քիմիական նյութերի գոլորշիներ կամ հացահատիկի, բամբակի, փայտի կամ հանքարդյունաբերության արտադրանքի փոշին, ավելի հավանական է, որ ձեզ մոտ զարգանա էմֆիզեմա: Այս ռիսկն ավելի մեծ է, եթե դուք ծխում եք:
  • Ներսի և դրսի աղտոտվածության ազդեցություն. ներքին աղտոտիչների, ինչպիսիք են ջեռուցման վառելիքի գոլորշիները, ինչպես նաև արտաքին աղտոտիչների, օրինակ՝ ավտոմեքենայի արտանետումների շնչելը մեծացնում է էմֆիզեմայի ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով