Գրադարան

Էմֆիզեմա. ախտանիշներ

Էմֆիզեմա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Դուք կարող եք էմֆիզեմա ունենալ երկար տարիներ՝ առանց որևէ գանգատ կամ ախտանիշ նկատելու:

Էմֆիզեմայի հիմնական ախտանիշը շնչարգելությունը կամ հևոցն է, որը սովորաբար սկսվում է աստիճանաբար։

Դուք կարող եք սկսել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք առաջացնում են շնչարգելություն, այնպես որ ախտանիշը խնդիր չի դառնում, քանի դեռ չի սկսել խանգարել առօրյա գործերին: Էմֆիզեման, ի վերջո, առաջացնում է շնչարգելություն և հևոց նույնիսկ այն ժամանակ, երբ դուք հանգստանում եք:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե մի քանի ամիս շարունակ անհասկանալի շնչարգելություն ունեք, հատկապես, եթե այն վատթարանում է կամ խանգարում է ձեր ամենօրյա գործունեությանը: Մի՛ արհամարհեք դա՝ ասելով ինքներդ ձեզ, որ ծերացել եք կամ պատճառը ձեր մարմնակառուցվածքի փոփոխությունն է: Անհապաղ զանգեք 1-03 կանչեք շտապ օգնություն, եթե՝

  • դուք այնքան եք հևում, որ չեք կարողանում աստիճաններով բարձրանալ
  • լարվածությունից ձեր շրթունքները կամ եղունգները կապտում կամ մոխրագույն են դառնում
  • դուք զգում եք, որ կորցրել եք մտավոր զգոնությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով