Գրադարան

Էմֆիզեմա. բարդություններ

Էմֆիզեմա. բարդություններ

Time Read 1 րոպե

Էմֆիզեմա ունեցող մարդկանց մոտ ավելի հավանական է, որ զարգանան հետևյալ հետևանքները կամ բարդությունները:

  • Թորշոմած (կալապսի ենթարկված) թոքեր և պնևմոթորաքս. կոլապսի ենթարկված թոքը կարող է կյանքին վտանգ սպառնալ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ծանր էմֆիզեմա, քանի որ նրանց թոքերի գործառույթն արդեն իսկ խիստ խանգարված է: Սա հազվադեպ հանդիպող, սակայն ծանր վիճակ է:
  • Սրտային խնդիրներ. Էմֆիզեման կարող է մեծացնել ճնշումը սիրտն ու թոքերը միացնող զարկերակներում։ Սա կարող է առաջացնել մի վիճակ, որը կոչվում է թոքային սիրտ (cor pulmonale), որի դեպքում սրտի մի հատվածը լայնանում և թուլանում է՝ ի վերջո հանգեցնելով սրտային անբավարարության:
  • Թոքերում մեծ անցքեր (բուլլաներ). էմֆիզեմայով որոշ մարդկանց մոտ առաջանում են թոքերի դատարկ տարածքներ, որոնք կոչվում են բուլլաներ: Դրանք կարող են դառնալ թոքի կեսի չափ: Ի հավելումն թոքերի ընդարձակման համար հասանելի տարածության կրճատմանը, հսկա բուլլաները նաև կարող են մեծացնել պնևմոթորաքսի վտանգը:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-04-2023 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով