Գրադարան
Էմֆիզեմա. ինքնօգնություն

1 րոպե
Եթե ունեք էմֆիզեմա, կարող եք մի շարք քայլեր ձեռնարկել դրա հարաճուն զարգացումը կասեցնելու և բարդություններից պաշտպանվելու համար:
- Դադարեցրեք ծխելը. սա ամենակարևոր միջոցն է, որը կարող եք ձեռնարկել ձեր ընդհանուր առողջության համար և միակը, որը կարող է կասեցնել էմֆիզեմայի զարգացումը: Միացեք ծխելը դադարեցնելու ծրագրին, եթե ծխելուց հրաժարվելու օգնության կարիք ունեք: Հնարավորինս խուսափեք պասիվ ծխելուց (երկրորդային ծխից):
- Խուսափեք այլ շնչառական գրգռիչներից. դրանք ներառում են ներկերի և ավտոմեքենաների արտանետումների գոլորշիները, ճաշ պատրաստելու որոշ հոտեր, որոշ օծանելիքներ, նույնիսկ վառվող մոմեր և խունկ: Պարբերաբար փոխեք վառարանի և օդորակիչի ֆիլտրերը՝ աղտոտող նյութերը սահմանափակելու համար:
- Պարբերաբար ֆիզիկական վարժանքներ արեք. փորձեք թույլ չտալ, որ ձեր շնչառական խնդիրները ձեզ խանգարեն կանոնավոր վարժանքներից, որոնք կարող են զգալիորեն մեծացնել ձեր թոքերի ունակությունը:
- Պաշտպանեք ձեզ սառը օդից. սառը օդը կարող է առաջացնել բրոնխիալ անցուղիների կծկանք (սպազմ)՝ էլ ավելի դժվարացնելով շնչելը։ Ցուրտ եղանակին դրսից դուրս գալուց առաջ ձեր բերանը և քիթը փաթաթեք փափուկ շարֆով կամ դրեք սառը օդի դիմակը, որ տաքացնեք ձեր ներշնչվող օդը:
- Ստացեք խորհուրդ տրվող պատվաստումները. համոզվեք, որ ստանում եք գրիպի և թոքաբորբի դեմ ամենամյա պատվաստումները, ինչպես խորհուրդ է տվել ձեր բժիշկը:
- Կանխարգելեք շնչառական վարակները. ամեն ինչ արեք մրսածություն կամ գրիպ ունեցող մարդկանց հետ անմիջական շփումից խուսափելու համար: Եթե մրսածության և գրիպի սեզոնին ստիպված եք շփվել մարդկանց մեծ խմբերի հետ, կրեք դեմքի դիմակ, հաճախակի լվացեք ձեր ձեռքերը և պահեք ձեզ մոտ մի փոքր շիշ ալկոհոլային հիմքով ձեռքերն ախտահանող միջոց՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-04-2023 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: