Այս էջում ձեզ կներկայացվի ներերակային կամ էնդովենոզ աբլացիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն:
Եթե ունեք հարցեր, դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:
Ի՞նչ են վարիկոզ երակները
Վարիկոզ երակները ձեր ոտքերի անմիջապես մաշկի տակ ընկած և լավ տեսանելի լայնացած, ոլորուն երակներն են։
Դրանք հաճախ հանդիպում են ընտանիքներում, կարող են վատթարանալ հղիության ընթացքում և այն դեպքերում, երբ դուք երկար ժամանակ անցկացնում եք կանգնած վիճակում:
Ձեր երկու ոտքերն ունեն խորանիստ երակային համակարգ, որն անցնում է մկանների միջով և մակերեսային երակային համակարգ, որն ընկած է անմիջապես մաշկի տակ:
Երբեմն մակերեսային երակների պատի թուլացումը բերում է դրանց լայնացման: Արդյունքում զարգանում է ներերակային ճնշման բարձրացում և արյունահոսքի դանդաղում (երակային կանգ), որի ազդեցությամբ էլ ախտահարված երակն արտափքվում է՝ այն դարձնելով վարիկոզ լայնացած:
Իմացե՛ք ավելին վարիկոզ երակների մասին:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Ձեր ախտանիշները կարող են բարելավվել:
Կա՞ն արդյոք վիրահատությանն այլընտրանքներ
Օժանդակող գուլպաները հաճախ օգնում են վարիկոզ երակների առաջացրած ախտանիշների մեղմացմանը և կրճատում բարդությունների ռիսկը:
Կան վարիկոզ երակների բուժման այլ մեթոդներ ևս: Оրինակ, բժիշկը կարող է առաջարկել քիմիական նյութերի ներերակային ներարկումներ՝ ուղղված երակների բուժմանը (փրփուրային սկլերոթերապիա):
Վարիկոզ երակների վիրահատությունը ներառում է ձեր աճուկային շրջանում կամ ծնկափոսում փոքր կտրվածքներով խորանիստ երակներից մակերեսայինների անջատումը և հեռացումը:
Ի՞նչ է ներառում վիրահատությունը
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր, տեղային կամ ողնուղեղային անզգայացման ներքո: Բուն վիրահատությունը սովորաբար տևում է մոտ 45 րոպե:
Լազերային աբլացիա
Վիրաբույժը կաթետերը (պլաստիկ խողովակ) ներմուծում է ձեր մեծ կամ փոքր ենթամաշկային (սաֆենա) երակի լուսանցք, որի միջով լազերային լուսատարն անցկացնում է այնքան, որ հասնի այս և խոր երակների խաչման շրջան: Այնուհետև վիրաբույժը դանդաղորեն հեռացնում է կաթետերը և լուսատարը՝ այս ընթացքում միացնելով լազերային էներգիա: Լազերային էներգիայի ազդեցությամբ ենթամաշկային երակը փակվում է:
Ռադիոհաճախական աբլացիա
Այս մեթոդը տեխնիկապես նման է լազերային աբլացիային, պարզապես լազերային էներգիայի փոխարեն օգտագործվում է ռադիոհաճախականություն, որը նույնպես ունի երակի լուսանցքը փակելու ունակություն:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ
Որոշ բարդություններ կարող են լինել ծանր և նույնիսկ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- մաշկի սպիական տգեղացում
- արյունահոսություն
- վիրահատական շրջանի (վերքի) վարակ
- արյան մակարդուկներ ձեր ոտքերում (թրոմբոզ)
- արյան մակարդուկներ ձեր թոքերում (թոքային թրոմբոէմբոլիա):
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- մակերեսային թրոմբոֆլեբիտ, երբ մակերեսային երակներից մեկնումեկը բորբոքվում է
- մաշկի տակ ուռուքանման գոյացության առաջացում
- բուժած (փակված) երակի երկայնքով թմրածություն կամ ծակծկոցներ
- մաշկի արյոցանման զգացումներ
- աբլացիոն սարքի խափանում
- նյարդերի վնասումներ
- զարկերակների վնասումներ
- շարունակվող վարիկոզ երակներ:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Սովորաբար դուք կարող եք տուն վերադառնալ վիրահատության օրը:
Փորձեք հնարավորինս շուտ վերադառնալ ձեր առօրյա գործառույթներին, եթե բժիշկն այլ բան չի հրահանգել:
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերականգնեք ձեր նախկին ակտիվությունը: Մինչև վարժանքներ սկսելը, զրուցեք ձեր բժշկի հետ:
Մարդկանց մեծ մասի մոտ վերականգնումը լիարժեք է:
Ամփոփում
Վարիկոզ երակները տարածված անոթային խնդիր է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել բարդությունների: Օժանդակող գուլպաները կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը, սակայն չեն համարվում վերջնական բուժում:
Լրացուցիչ տեղեկատվություն
Վարիկոզ երակների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վարիկոզ երակների էջը, որ ծանոթանաք այս հիվանդության մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024