Վարիկոզ երակները ոլորված (ծռմռված) և լայնացած երակներ են:
Ցանկացած երակ, որն ընկած է անմիջապես մաշկի տակ (մակերեսային է), կարող է վարիկոզ դառնալ: Վարիկոզն առավել հաճախ առաջանում է ոտքերի երակների վրա: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանգնելը և քայլելը մեծացնում են երակային ճնշումը մարմնի ստորին շրջաններում: Վարիկոզ երակներ զարգանում են, երբ խանգարվում է երակային արյան ետհոսքը կանխող երակային փականների գործունեությունը:
Շատերի համար երակների վարիկոզը և անոթային աստղիկները (տելեանգիէկտազիաներ)՝ երակների վարիկոզ լայնացման տարածված, ավելի թեթև տարբերակը, պարզապես կոսմետիկ մտահոգություն են: Այլ մարդկանց մոտ երակների վարիկոզը կարող է մշտական ցավ և անհանգստություն պատճառել: Երբեմն վարիկոզը հանգեցնում է ավելի լուրջ խնդիրների։
Բուժումը կարող է ներառել տնային միջոցներ կամ միջամտություններ, որոնք իրականացվում են երակները փակելու կամ հեռացնելու համար: Բժիշկը նաև կարող է ձեզ խորհուրդ տալ, որ ամբողջ օրվա ընթացքում հագնեք ճնշող (կոմպրեսիոն) գուլպաներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024