Առողջ ապրելակերպի սովորույթները կարող են օգնել սրտային հիվանդության ռիսկի կրճատմանը, իսկ որոշները՝ նաև ձեր արյան խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:
- Ազատվեք հավելյալ կիլոգրամներից․ քաշի նվազեցումը կարող է օգնել խոլեստերինի բարձր մակարդակների կարգավորմանը:
- Պահպանեք սրտի առողջության համար բարենպաստ սննդակարգ․ կենտրոնացեք բուսական ծագման մթերքների վրա, ինչպսիք են մրգերի, բանջարեղենի տարբեր տեսակները և ամբողջահատիկավորները: Սահմանափակեք հագեցած ճարպերը և տրանս-ճարպերը:
- Կանոնավոր վարժանքներ արեք․ եթե ձեր բժիշկը չի առարկում, փորձեք շաբաթվա մեջ առնվազն 5 օր լինել ֆիզիկապես ակտիվ և ոչ պակաս, քան 30 րոպե տրամադրել չափավոր ծանրաբեռնվածության վարժանքներին:
- Մի՛ ծխեք․ եթե ծխող եք, գտեք այս վնասաբեր սովորույթից հրաժարվելու արդյունավետ ուղիներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024