Ընտանեկան հիպերխոլեստերինեմիա ունեցող չափահասները և երեխաներն ունեն արյան մեջ ունեն ցածր խտության լիպոպրոտեինի (LDL) խոլեստերինի շատ բարձր մակարդակ:
Ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ, LDL) խոլեստերինը հայտնի է որպես «վատ» խոլեստերին, քանի որ կարող է կուտակվել զարկերակների պատերին՝ դարձնելով դրանք կոշտ և նեղ:
Այս ավելցուկային խոլեստերինը երբեմն կուտակվում է մաշկի որոշակի հատվածներում, որոշ ջլերում և աչքերի ծիածանաթաղանթի շուրջը:
- Մաշկ. խոլեստերինի կուտակումների ամենատարածված բծերը դաստակների, արմունկների և ծնկների վրա են: Դրանք նաև կարող են առաջանալ աչքերը շրջապատող մաշկի վրա:
- Ջլեր. խոլեստերինի կուտակումները կարող են հաստացնել Աքիլեսյան ջիլը, ինչպես նաև դաստակների որոշ ջլեր:
- Աչքեր. խոլեստերինի բարձր մակարդակները կարող են առաջացնել եղջերաթաղանթային աղեղ՝ աչքի ծիածանաթաղանթի շուրջ սպիտակ կամ մոխրագույն օղակ: Առավել հաճախ սա դրսևորվում է տարեց մարդկանց մոտ, սակայն նաև կարող է առաջանալ երիտասարդ մարդկանց մոտ, ովքեր ունեն ընտանեկան հիպերխոլեստերինեմիա:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ մի քանիսը, հատկապես, եթե ձեր ընտանիքում կա հիպերխոլեստերինեմիայի ախտորոշված դեպք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024