Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի բուժումը կենտրոնանում է ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ կամ «վատ») խոլեստերինի չափազանց բարձր մակարդակների նվազեցման վրա:
Սա օգնում է սրտամկանի ինֆարկտի և մահվան ռիսկերի կրճատմանը:
Դեղորայքային բուժումներ
Ընտանեկան հիպերխոլեստերեմիա ունեցող մարդկանց մեծամասնությունը պետք է օգտագործի մեկից ավելի դեղամիջոց՝ ՑԽԼ խոլեստերինի մակարդակը վերահսկելու համար: Տարբերակները ներկայացված են ստորև:
- Ստատիններ․ այս դեղամիջոցները արգելափակում են մի նյութ, որն անհրաժեշտ է լյարդին խոլեստերին արտադրելու համար: Օրինակներից են՝ Ատորվաստատին (Լիպիտոր), Ֆլուվաստատին (Լեզկոլ XL), Լովաստատին (Ալտոպրեվ), Պիտավաստատին (Լիվալո), Պրավաստատին, Ռոզուվաստատին (Կրեստոր) և Սիմվաստատին (Զոկոր):
- Էզետիմիբ (Զետիա)․ այս դեղամիջոցը սահմանափակում է ձեր ընդունած սննդամթերքներում առկա խոլեստերինի ներծծումը: Եթե ստատինները բավականաչափ չեն նվազեցնում խոլեստերինը, բժիշկները հաճախ առաջարկում են ավելացնել էզետիմիբ:
- PCSK9 արգելակիչներ (ինհիբիտորներ). այս ավելի նոր դեղամիջոցները՝ Ալիրոկումաբը (Պրալուենտ) և Էվոլոկումաբը (Ռեպաթա), օգնում են լյարդին ավելի շատ ՑԽԼ խոլեստերին կլանել, ինչը նվազեցնում է արյան մեջ շրջանառող խոլեստերինի քանակը: Դրանք ներարկվում են մաշկի տակ մի քանի շաբաթը մեկ և շատ թանկ արժեն:
Այլ բուժումներ
Ծանր դեպքերում, ընտանեկան հիպերխոլեստերինեմիա ունեցող մարդիկ նաև կարող են պարբերաբար անցնել մի միջամտություն, որն ավելցուկային խոլեստերինը զտում է արյունից: Ոմանք կարող են լյարդի փոխպատվաստման կարիք ունենալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024