Մշտական (քրոնիկ) հոգնածությունը կարող է հանգեցնել մի քանի բարդությունների:
Քրոնիկ հոգնածության բարդությունների օրինակներից են՝
- դեպրեսիա
- ապրելակերպի սահմանափակումներ՝ կապված ցերեկային քնկոտության և որևէ տեսակի գործունեության նկատմամբ հետաքրքրության կորստի
- դասերից կամ աշխատանքից բացակայություններ
- աշխատունակության կորուստ
- վարակներ, հավանաբար՝ իմունային համակարգի թուլացման պատճառով
- սեռական ցանկության կորուստ
- սոցիալական մեկուսացում
- ավտովթարներ:
Հոգնածությունը և մեքենա վարելը
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հորդորում են մարդկանց ծանոթանալ ճանապարհային քնկոտության նախազգուշական նշաններին: CDC-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ 18 տարեկան և բարձր տարիքի 25 վարորդներից 1-ը քնել է նախորդ 30 օրվա ընթացքում վարելիս:
Եթե վարորդը նկատում է, որ անում է ստորև նշվածներից որևէ մեկը, պետք է կանգ առնի և քնի կամ փոխի վարորդին՝
- հորանջում և թարթում
- չի հիշում իրե անցած վերջին մի քանի կիլոմետրերը
- բաց է թողնում ելքը
- շարժվելով է գծի վրայով
- քշել անհարթ մակերևույթներով
- դժվարությամբ է կենտրոնացած մնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024