Գրադարան
Հոգնածություն. ախտորոշում

1 րոպե
Հոգնածության զգացումը կարող է դրսևորել ախտանշանների լայն շրջանակ և առաջանալ բազմաթիվ տարբեր համակցված գործոնների պատճառով, ուստի ախտորոշումը կարող է դժվար լինել:
Ձեր բժիշկը կարող է ախտորոշել հոգնածությունը՝ օգտագործելով մի շարք հետազոտություններ, ներառյալ հետևյալը:
- Հիվանդության պատմություն (անամնեզ). վերջին իրադարձությունները, ինչպիսիք են ծննդաբերությունը, դեղորայքը, վիրահատությունը կամ սիրելի մարդու մահը կարող են նպաստել հոգնածության առաջացմանը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). արտաքին զննումն օգնում է ձեր հիվանդության, խանգարման կամ առողջական խնդրի ախտանիշների ստուգմանը: Ձեր բժիշկը նաև կարող է մանրամասն հարցեր տալ ձեր սննդակարգի, ապրելակերպի և կյանքի իրադարձությունների վերաբերյալ:
- Հետազոտություններ. արյան և մեզի թեստերը, ռենտգենը և այլ հետազոտությունները կարող են օգնել հոգնածության պատճառ հանդիսացող հիվանդության հայտնաբերմանը: Նպատակն այն է, որ բացառվեն ֆիզիկական պատճառները, օրինակ՝ սակավարյունությունը (անեմիան), վարակը կամ հորմոնային խնդիրները:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-04-2023 վերանայվել է՝ 07-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: