Գրադարան

Տենդային (ֆեբրիլ) ցնցումներ

Տենդային (ֆեբրիլ) ցնցումներ

Time Read 1 րոպե

Տենդային կամ ջերմային ցնցումները երեխայի մոտ առաջացող ջղաձգության նոպաներ են, որոնք առաջանում են բարձր ջերմության կամ տենդի պատճառով:

Բարձր ջերմությունը կամ տենդը հաճախ առաջանում է վարակից։ Տենդային ցնցումներն առաջանում են մանկահասակ, առողջ երեխաների մոտ, ովքեր ունեն նորմալ զարգացում և նախկինում որևէ նյարդաբանական ախտանիշ չեն ունեցել: Մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն առաջացնում է գլխուղեղի էլեկտրական պարպման խանգարում, որի արդյունքում էլ զարգանում են ջղաձգումներ (կոնվուլսիաներ): Միջինը 100 երեխայից 3-ի մոտ կարող է առաջանալ տենդային ցնցում:

Իրականում, դուք կարող եք խիստ վախենալ կամ ձեզ կորցնել, երբ ձեր երեխան ունի տենդային ցնցումներ: Բարեբախտաբար, դրանք սովորաբար անվնաս են, տևում են ընդամենը մի քանի րոպե և սովորաբար չեն առաջացնում գլխուղեղի վնասում կամ չեն վկայում լուրջ առողջական խնդիրների մասին:

Դուք կարող եք օգնել՝ անվտանգ պահելով ցնցումային ջղաձգումներով ձեր երեխային և դրանից հետո ապահովելով հարմարավետ պայմաններ: Զանգեք ձեր բժշկին, որ նման վիճակից հետո ձեր երեխային հնարավորինս շուտ զննվի և հետազոտվի:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2020 վերանայվել է՝ 20-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով