Գրադարան
Տենդային ցնցումներ. ինքնօգնություն

1 րոպե
Կարևոր է, որ ձեր երեխայի ջերմային ջղաձգումների ժամանակ կարողանաք հնարավորինս օգնել նրան, այլ ոչ թե խանգարել:
Խանգարել բառը իզուր չենք շեշտել, քանի որ բազմաթիվ մայրեր նման իրավիճակում կարող են երեխային օգնելու մղումով անել բաներ, որոնք իրականում խանգարեն նրան կամ առաջացնեն պատահական վնասվածքներ:
- Պահպանեք ձեր հանգստությունը և երեխայի մոտից հեռացրեք բոլոր կոշտ, սրածայր կամ ծակող առարկաները, որոնք կարող են ցնցվող երեխային վնասել:
- Ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում, որ կարողանաք ավելի ուշ մանրամասն նկարագրել ձեր երեխայի բժշկին: Եթե ձեզ մոտ սմարտֆոն կամ տեսախցիկ կա, տեսաձայնագրեք այդ պահը:
- Մի՛ փորձեք անշարժացնել ցնցվող երեխային և մի՛ սահմանափակեք նրա վերջույթների ջղաձգվող շարժումները:
- Մի՛ փորձեք ձեր երեխայի բերանը դնել ինչ-որ բան կամ նրա լեզուն բռնել ու դուրս քաշել (ըստ ձեզ՝ նրա շնչուղիները բաց պահելու համար):
- Չափեք ցնցման տևողությունը:
- Երբ ցնցումները դադարում են, ձեր երեխային զգուշորեն տեղափոխեք փափուկ մակերևույթի վրա՝ մի կողմի վրա պառկած դիրքով (դեմքով դեպի ձեզ) այնպես, որ նրա վերին շնչուղիները մնան բաց և անցանելի:
- Չափեք երեխայի ջերմությունը: Ըստ անհրաժեշտության, եթե գիտակցությունը վերականգնվում է, զգուշությամբ տվեք որևէ ջերմիջեցնող:
Մշտապես հետևեք երեխայի շնչառությանը: Եթե երեխան դադարում է շնչել, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Զանգեք 1-03 նաև այն դեպքերում, երբ ջերմային ցնցումները շարունակվում են ավելի, քան 5 րոպե:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2019 վերանայվել է՝ 20-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: